Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նույն գետը չի մտնի

Նույն գետը չի մտնի
03.10.2017 | 08:01

Շիրակի պետական համալսարանում թվացյալ անդորր է: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ, ծանոթանալով իրավիճակին, հայտարարեց, թե բուհի խնդիրները միջանձնային բնույթի են: Ոմանք կարծում են, որ այս խնդիրների հետևում նախկին և ներկա ռեկտորների ներքին հակամարտությունն է:


Հիշեցնենք, որ ՇՊՀ-ի նախկին ռեկտորը ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանն է, որը մինչև նախորդ տարի դասավանդում էր բուհում: Սակայն այս տարի պարզվել է, որ ռեկտոր Սահակ Մինասյանը երկարամյա դասախոսին, նախկին ռեկտորին դասաժամեր չի հատկացրել: Ավելին, նրա թիմակիցների հանդեպ ևս բարյացակամ չի տրամադրված: Սա, բնականաբար, չէր կարող ներքին լարվածության չվերածվել:


«Իրատեսի» հետ զրույցում Վարդևան Գրիգորյանը վստահեցրեց, որ ինքը կապ չունի ստեղծված իրավիճակի հետ: «Պարզապես ուզում են ղեկավարությանը ցույց տալ, որ խնդիրները պայմանավորված են նախկին ռեկտորով և արհեստածին են»: Իսկ դիտարկմանը` նորից կցանկանա՞ր վերադառնալ ռեկտորի պաշտոնին, հակադարձեց. «Նույն գետը երկրորդ անգամ չեմ մտնի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ